«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Տավուշի մարզում զբոսաշրջության մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը՝ ուղղված Բերդ եւ Նոյեմբերյան խոշորացված համայնքներում զբոսաշրջության զարգացմանը:
Ծրագրի նպատակն այդ համայնքներում զբոսաշրջային ծառայությունների ակտիվացման խթանումն է՝ ինչպես համայնքների զբոսաշրջային արտադրանքի քարտեզագրման ու տեսանելիության բարձրացման նորարարական գործիքակազմի, հմտությունների փոխանցման, այնպես էլ՝ զբոսաշրջային արդյունք ստեղծողների և շահագրգիռ կազմակերպությունների միջեւ համագործակցային ցանցի ստեղծման և ամրապնդման միջոցով:
«Bears & Berries»
«Արջեր և հատապտուղներ»
_____________________________________________________________
Այս հրապարակմամբ ՀԻՄԿ-ը կպատմի Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող ՝ «Bears & Berries» էկոկենտրոնի և դրա մաս կազմող «Berd Berry», «Berd Bears» նախագծերի մասին:
Հիմնադիր՝ Անահիտ Բադալյան
Գործունեության շրջանակ՝ սոցիալան ձեռնարկություն՝ ուղղված Բերդի տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացմանը
Առանձնահատկություն՝ ձեռագործ արջուկների արտադրություն, տեղական հատապտուղներով, թեյաբույսերով պատրաստված ոչ ավանդական արտադրանք (ջեմեր, մուրաբաներ), ծառայությունների համալիր փաթեթ
Տեղադրություն՝ Տավուշի մարզ, ք.Բերդ, Դավիթ Անհաղթի 1
Հղում՝ www.bwrc.am
էլ.հասցե՝ bwrcfound@gmail.com
Հեռ.՝ +374-99051585
Անահիտի խոսքով «Արջեր և հատապտուղներ» էկոկենտրոն-հյուրատան շինաշխատանքներն ավարտելուն պես այն կկարողանա տարեկան 600-700 զբոսաշրջիկ ընդունել: Այն մի հարկի տակ է կենտրոնացնելու նաև էկոկենտրոնի մաս կազմող մյուս բոլոր արտադրական ծառայությունները: Դրանով քաղաք այցելող հյուրերին հնարավորություն են ընձեռելու տեղում ծանոթանալու էկոարտադրությանը, սեփական ձեռքերով մասնակից դառնալ արտադրական տարատեսակ գործընթացներին, բացահայտել տեղի բնությունը, տեսարժան վայրերը, ինչպես նաև հաճելի ժամանց և հանգիստ անցկացնել: