«Ի գործ»

             Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~
Նանե Մոսինյան
Ալավերդի քաղաքում բնակվող 16 ամյա Նանե Մոսինյանը մանկուց սիրել է խոհանոցն ու արդեն մի տարի է՝ տորթերի, թխվածքաբլիթների, կոնֆետների պատրաստման, ֆուրշետի պատվերներ է ընդունում:


Բիզնես գործունեություն՝ հրուշակագործություն

Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի

Հղում՝ «Mona Sweet»

էլ.հասցե՝ mosinyannane05@gmail.com

Հեռ.՝ 096 132005

Նախ մտերիմների համար է հրուշակեղեն պատրաստել ու հետզհետե հասկացել, որ դա իր մոտ ստացվում է, ապա որոշել այդ հմտությունը նաև բիզնեսի վերածել:

Պատրաստում է տոնական ու այլ տեսակի տորթեր՝ կախված պատվիրատուի ցանկությունից:
«Ի գործ» ծրագրի շրջանում Նանեն մասնակցել է բիզնես կարողությունների զարգացման ու հրուշակագործության դասընթացների:



Սովորել է մինչ այդ իրեն անծանոթ՝ Royal Ising-ի պատրաստման հմտություններ, ինչպես նաև ձեռք բերել այդ գործում անհրաժեշտ մի շարք պարագաներ: Որոշել է այսուհետ պատրաստել նաև թխվածխքաբլիթների այս տեսակը:
«Ամեն օրվա մեջ տորթերի, թխվածքաբլիթների ձևավորման դիզայն է փոխվում ու այս ոլորտում կատարելագործվելու ցանկությունս մեծ է»-ասում է նա:
Երիտասարդ հրուշակագործը մտադիր է ընդլայնել իր բիզնեսն ու արտադրության ծավալները՝ կիրառելով նաև այս ընթաքում ձեռք բերած նոր գիտելիքները, փորձառությունը:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website