«Ի գործ»

           Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Արփինե

Մնացականյան

Բիզնես գործունեություն՝ կարպետագործություն, գորգագործություն, կավագործություն, թաղիքագործություն /ուսուցում

Վայր՝ Լոռու մարզ, գ. Օձուն

Հղում՝ «Garage Art Studio»

էլ.հասցե՝ arpinemnacakanyan1312@gmail.com

Հեռ.՝ 043083775, 099 779931

Նոր հետաքրքրություններից՝ նոր գաղափարներ
Արվեստաբանի մասնագիտությամբ Արփինե Մնացականյանը վաղ տարիքից ձեռագործությամբ է զբաղվել ու հետաքրքվել արվեստով, սակայն աշխատել է որպես վարկային մասնագետ: Այժմ քայլեր է ձեռնարկում նորից արվեստի ոլորտ վերադառնալու համար, քանի որ անկախ հանգամանքներից արվեստն իրեն ավելի սրտամոտ է համարում:

Նախ որոշել էր Օձուն գյուղում կարպետագործության, գորգագործության խմբակ հիմնել, բայց վերջերս ի հայտ եկած հետաքրքրությունները՝ կավագործությունն ու թաղիքագործությունը, ընդլայնեցին նպատակադրումների սահմանները:
Կավագործությամբ սկսել է հետաքրքվել ու զբաղվել վերջերս, քանի որ աղջիկը հաճախում է կավագործության դպրոց ու արհեստի այս ճյուղը գրավել է նաև իրեն:
Իսկ թաղիքագործության նրբություններն Արփինեն յուրացրել է «Ի գործ» ծրագրի շրջանակում՝ մասնակցելով աշխատարանի:
Թեև ի սկզբանե որոշել էր կենտրոնանալ ու գործունեություն ծավալել կարպետագործության ոլորտում, բայց ժամանակի ընթացքում մտադրությունները փոխվեցին և նա որոշեց ստեղծել արվեստի կենտրոն, որտեղ կսովորեցնի և՛ կարպետագործություն, և՛ գորգագործություն, և՛ կավագործություն ու թաղիքագործություն:
Դա կլինի բոլորը մեկում. և՛ բիզնես, և՛ խմբակ, և՛ ցուցադրական արտադրություն՝ զբոսաշրջիկների համար: Գործունեության համար առաջին անհրաժեշտ պայմանը տարածքն է, որն արդեն կա: Երկրորդ նպաստավոր պայմանն իմ սերն ու հմտություններն են՝ որպես ավեստաբան: Այս պահին մասնագետների հետ եմ աշխատում, որպեսզի համապատասխան հմտություններ ձեռք բերեմ ու հետագայում ավելի շատ ինքս զբաղվեմ ուսուցմամբ: Դեռևս ծանոթանում եմ ոլորտի մասնագետների հետ, որոնց հետ շփումների ընթացքում նոր գաղափարներ են ծնվում: Կայուն հիմքերի վրա դրված գաղափարներ արդեն կան: 
Թաղիքագործության ոլորտում հմտությունները կատարելագործելու, ապա հետաքրքրվողներին ուսուցանելու հարցում Արփինեն մտադիր է համագործակցել «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր, թաղիքագործության ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող Լալա Մնեյանի հետ, ով «Ի գործ» ծրագրի շրջանակում անց է կացրել նաև թաղիքագործության աշխատարանն ու հետագա աջակցության պատրաստակամություն հայտնել:
Նախատեսվում է, որ«Գարաժ» արվեստի կենտրոնը մարդկանց հնարավորություն կտա ոչ միայն կարպետագործության, թաղիքագործության, կավագործության և ձեռքի այլ աշխատանքների պատրաստման հմտություններ ձեռք բերել, այլև արվեստի միջավայրում հետաքրքիր ժամանակ անցկացնել:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website