«Ի գործ»

             Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Գոհար Կոնինյան

Բիզնես գործունեություն՝ կար ու ձև, էկո պայուսակների արտադրություն

Անվանում՝ «Մաքուր մոլորակ»

Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի

Հղում՝ «Մաքուր մոլորակ»

էլ.հասցե՝ koninyangohar@gmail.com

Հեռ.՝ 077667997





Բիզնես գործունեությամբ երբևէ չզբաղված, անգլերենի նախկին ուսուցչուհի Գոհար Կոնինյանը որոշել է զբաղվել էկո պայուսակների արտադրությամբ:

         Գոհարը նախկինում սովորել է Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների բաժնում: Ուսումնառությունից հետո, որպես անգլերենի ուսուցչուհի, աշխատել է Ալավերդու տարածաշրջանի Ջիլիզա գյուղում: Որոշ ժամանակ անց, մանկահասակ երեխաներին խնամելու նպատակով, թողել է ուսուցչի աշխատանքն ու ժամանակը նվիրել ընտանիքին:
«Ի գործ» ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման, վարպետության դասընթացների մասնակցելուց հետո որոշել է զբաղվել  էկո պայուսակների արտադրությամբ:


«Էկո պայուսակների արտադրության այս նախաձեռնությունն ուղղված է նախևառաջ անձնապես ու ֆինանսապես կայանալուն, ինչու ոչ՝ նաև բնապահպանական խնդիրները մեղմելուն»,-ասում է նա:
Սկզբնական շրջանում նախատեսում է պատրաստել նաև փոքրիկ էկո տոպրակներ՝ կանաչեղեն չորացնելու համար:
Ծրագրի շրջանակում Գոհարն աջակցություն է ստացել իր նորաստեղծ ապրանքանիշի համար տարբերանշանի պատրաստման, կարի մեքենայի ձեռք բերման, ինչպես նաև բիզնես էջի ստեղծման հարցում:

Անկեղծանում է՝ աշխատանքային տևական դադարից հետո սիրով կզբաղվի այս աշխատանքով, իսկ հետագա անելիքները պարզ կդառնան աշխատանքի ընթացքում:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website