«Կինոկետ փրոդաքշնս» ընկերությունը Նիդերլանդների «Արքայազն Կլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամի» աջակցությամբ հուլիս ամսից մենարկել է երիտասարդ ռեժիսոր Անի Հակոբյանի “Film Change-Makers” նախաձեռնությունը: Նպատակը կինոոլորտին առնչվող և այդ բնագավառում նոր խոսք ունեցող երիտասարդներին մի հարթակի շուրջ համախմբելը, ոլորտի փորձառու մասնագետների ներգրավմամբ կինոարտադրության հիմնական ուղղությունների վերաբերյալ վարպետության դասեր անցկացնելն ու երիտասարդ կինոգործիչներին աջակցելն է՝ ստեղծելու սեփական ֆիլմերը:
